Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Տզրուկաբուժությունը և նրա կիրառումը
Տզրուկները բոլոր ժամանակներում հետաքրքրել են տարբեր գիտնականների և բժիշկների, քանի որ օժտված են բուժիչ մեծ հնարավորություններով:Նրանց ազդեցության մեխանիզմները տարբեր են` ռեֆլեկտոր, հումորալ, մեխանիկական և այլն:
Մեխանիկական ազդեցությունը պայմանավորված է արյան բաց թողնմամբ` արյունառությամբ: Արյունառությունը համարվել է բազմապիսի հիվանդություններ բուժելու ամենատարածված մեթոդներից մեկը (հիպերտոնիկ հիվանդություն, երակների վարիկոզ լայնացում, թրոմբոֆլեբիտ, պրոստատիտ, սրտի հիվանդություններ, միգրեն, փսորիազ, բրոնխային ասթմա, , կոլիտ (հաստ աղիքի բորբոքում), և այլն)։ Արյունառությունը կիրառվել է նույնիսկ "հետմախմուրային ախտանիշի" ժամանակ։ Սակայն արյան բաց թողում հնարավոր է կատարել նաև վիրահատական ճանապարհով։ Այդ դեպքում հարց է առաջանում.ինչո՞ւ է առավելություն տրվում տզրուկների կիրառմանը: Գիտնականները փաստել են, որ տզրուկների միջոցով արյունառությունից հետո հիվանդներն իրենց ավելի լավ են զգում, քան հասարակ արյունառության ժամանակ։
Բանն այն է, որ տզրուկներն իրենց սեկրետի միջոցով մարդու օրգանիզմ են փոխանցում ավելի քան 100 կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք օժտված են կարգավորիչ տարբեր հատկություններով` խոչընդոտում են թրոմբերի առաջացմանը, նպաստում արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցմանը, նվազեցնում բորբոքումը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։ Օղակավոր որդերի այս ներկայացուցչի թուքը պարունակում է հիրուդին սպիտակուցը, որից և առաջացել է հիրուդոլոգիա գիտության անվանումը։ Հիրուդինը մարդու օրգանիզմի համար բացարձակ անվտանգ է և սպիտակուցի անգամ բարձր քանակությունը կողմնակի ազդեցություններ չի առաջացնում։ Կենդանիների վրա կատարված փորձերի արդյունքում ստացվել է, որ հիրուդինի անգամ շատ բարձր քանակները չեն առաջացնում զգալի շեղումներ օրգանների կողմից` նկատվում են շնչառության և սրտի կծկումների հաճախության գրեթե աննշան փոփոխություներ։ Համաձայն փորձնական տվյալների` մեկ ժամվա ընթացքում այդ ախտանիշները վերանում են, իսկ սպիտակուցի ավելցուկն օրգանիզմից դուրս է գալիս մեզի միջոցով։
Տզրուկների թրոմբը լուծելու և թրոմբագոյացումը կանխելու վերոնշյալ հատկությունը ստացավ "հակապրոկոագուլյանտային" անվանումը։ Առնետների վրա անցկացված փորձարկումները ևս մեկ անգամ հաստատեցին, որ այն արդյունավետորեն ''քանդում'' է արհեստականորեն առաջացրած թրոմբները։ Կլինիկական փորձարկումներից հետո նոր սերնդի պատրաստուկները կհայտնվեն բժիշկների ''զինանոցում''։ Հաջորդ քայլը կլինի կենսաբանորեն մաքուր հիրուդինի ստացումը, իսկ այնուհետև` նրա արտադրության կարգավորումը գենային ինժեներիայի միջոցով։
Հիրուդինից բացի` տզրուկի թքի մեջ պարունակվում է հիալուրոնիդազա ֆերմենտը, որը քայքայում է մուկոպոլիսախարիդներից կազմված հաստ թաղանթը։ Մուկոպոլիսախարիդները ծածկում են գրեթե բոլոր բջիջները` դրանով իսկ հեշտացնելով զանազան դեղերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի ներթափանցումը բջիջների մեջ։ Հիալուրոնիդազան բարձրացնում է հյուսվածքների թափանցելիությունը, մասնավորապես` մազանոթներինը։ Ավելի պատկերավոր ասած` հիալուրոնիդազան բացում է այն "դարպասները", որոնցով բջիջներին են հասնում արտաքինից ներմուծվող նյութերը։ Պատահական չէ, որ հիալուրոնիդազան պարունակվում է օձի թույնի և մարդու սերմնահեղուկի մեջ.իրենց ճանապարհին սպերմատոզոիդները նույնպես հաղթահարում են բազմաթիվ բջջային արգելքներ։
Տզրուկների սեկրետի մեջ առկա է նաև կոլլագենազա ֆերմենտը, որն օժտված է կոլլագենի սպիտակուցի երկար թելերը քանդելու հատկությամբ։ Հենց կոլլագենից են բաղկացած լուրջ այրվածքներից և խորը կտրվածքներից հետո մաշկի վրա առաջացող կելոյիդային կոպիտ սպիները։ Կոլլագենազան քայքայում է կոլլագենը` դրանով իսկ նպաստելով կելոյիդային սպիների ներծծմանը։ Այլ աղբյուրներից ստացվող կոլլագենազան հաճախ օգտագործում են ժամանակակից կոսմետոլոգիայի մեջ։
Հետևաբար բնական աղբյուրներից ստացված կոլագենազան, ինչն ապահովում է Բժշկական տզրուկն իր սեկրետի միջոցով, ոչնչով չի զիջում այլ աղբյուրներից ստացված կոլլագենազային: Ահա թե ինչու են տզրուկները այդպես հաճախ կիրառվում կոսմետոլոգիայում: Կոլլագենազա ֆերմենտի շնորհիվ տզրուկների սեկրետը կարող է նպաստել նաև կպումների ներծծմանը, որոնք շատ հաճախ կանանց մոտ կարող են արգանդափողերի անանցանելիության պատճառ հանդիսանալ։
Տզրուկների ֆիբրինոլիտիկ ֆերմենտներն օգնում են արդեն իսկ գոյություն ունեցող թրոմբերի ներծծմանը։ Այս պարագայում վերջիններս գործում են զգալիորեն ավելի լավ, քան քիմիական պատրաստուկները։ Թրոմբի կազմավորման փուլերից մեկը արյունատար անոթի պատին կպչելու փուլն է: Եթե թրոմբը պոկվում է անոթի պատից, ապա սկսում է թափառել անոթային համակարգով, ինչը խիստ վտանգավոր է, քանզի թափառող թրոմբը կարող է ցանկացած պահի խցանել անոթային համակարգի որևէ հատվածը։ Տզրուկի կիրառման առավելությունն այս դեպքում կայանում է նրանում, որ սեկրետի մեջ առկա ֆերմենտներն աստիճանաբար են լուծում թրոմբը՝ չառաջացնելով թափառող թրոմբներ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ միայն ԱՄՆ-ում ամեն տարի թրոմբոզից մահանում է մոտավորապես 500 հազար մարդ։ Ֆիբրինոլիտիկ ֆերմենտները քայքայում են թրոմբը և խոչընդոտում նրա առաջացումը։ Այսպիսով` հիրուդոթերապիան ոչ միայն կանխում է թրոմբոգենեզը, այլ նաև վերջինիս հետևանքները։
Տզրուկների թքի մեջ առկա է նաև Խոլեսթերինեսթերազա ֆերմենտը, որը կարգավորում է մարդու օրգանիզմում ճարպերի փոխանակումը և կարևոր նշանակություն ունի աթերոսկլերոզի կանխարգելման համար։
Բուժման պրոցեսը տզրուկների կիրառմամբ անցավ է և անհարմարություն չի պատճառում։ Ավելին, տզրուկների կողմից մարդու օրգանիզմ ներմուծված նյութերը օրգանիզմի կողմից ընկալվում են «յուրայինի» պես և որևէ դիմադրության չեն հանդիպում, ինչն էլ հենց բացատրում է հիրուդոթերապիայի լայն կիրառելիությունը:
Հիրուդոթերապիան, որպես նատուրոթերապիայի տարբերակ լայն կիրառելիություն ունի: Ժամանակակից դեղաբանությունը, որը, անշուշտ, շոշափելի ձեռքբերումներ է արձանագրել, մի շարք հիվանդությունների բուժման պարագայում դեռևս անզոր է։ Ավելին, հայտնվել է հիվանդությունների մի ամբողջ շարք, որոնց անվանում են "դեղորայքային"։ ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերության) համաժողովներից մեկում (Ժնև, 1991թ.), գիտնականները եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է հետազոտել ժողովրդական բժշկությունը և կիրառել բոլոր այն դեպքերում, երբ դրա օգտագործման մեթոդների ազդեցությունները հաստատվում են գիտական տվյալներով։ Այդ պատճառով վերջին տարիներին տեղի ունեցավ տզրուկների` տարաբնույթ հիվանդությունների բուժիչ ազդեցությանն ուղղված հետազոտությունների կտրուկ աճ, որի արդյունքում բացահայտվեցին տզրուկների բազմաթիվ հատկություններ, որոնք թույլ տվեցին բացատրել «կենդանի ասեղի» բուժիչ հատկությունները։
Վերջին տարիներին բժիշկներները լրջորեն հետաքրքրված են նաև տզրուկների ևս մեկ արժեքավոր հատկությամբ.տզրուկների ֆերմենտները դրական ազդեցություն են գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա` բարելավելով նրանց վերականգնողական հատկությունները: Սա նշանակում է, որ, ի հակառակ տարածված կարծիքի, նյարդային բջիջները խթանիչների ազդեցության տակ(ինչպիսիք են տզրուկային ֆերմենտները) ընդունակ են վերականգնվելու։
Այսօր տզրուկները կիրառվում են մանկական ուղեղային պարալիչով հիվանդ երեխաների բուժման մեջ և արձանագրված են բավական մեծ հայողություններ այդ ոլորտում: Հաջողություններ են գրանցվել նաև Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների, ցրված սկլերոզի, ուղեղի կաթվածի հետևանքների բուժման ժամանակ:
Կիրառելով տզրուկները՝ մասնագետները նկատեցին, որ բուժման առաջին իսկ սեանսից հետո երեսի մաշկը դառնում է ավելի թարմ, հարթվում են մանր կնճիռները, քթի և շուրթերի շրջանում առաջացած ծալքերը և նույնիսկ դեմքի արտահայտությունն է փոխվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այս ամենը ոչ թե պատահականություն է, այլ միանգամայն հիմնավորված օրինաչափություն։ Տարիքի հետ մաշկի արտաքին շերտերի կառուցվածքը փոփոխության է ենթարկվում և մաշկը հարթ ու քնքուշ դարձնող էլաստինի թելիկների քանակը քչանում է։ Ավելի կոպիտ շարակցական հյուսվածքը` կոլագենը, որը մաշկի այսպես կոչված վերնաշերտն է, նույնպես կոպտանում է։ Քանի որ տզրուկների թքի մեջ առկա է կոլլագենազա ֆերմենտը, որը քայքայում է կոլլագենը և հակառակը` էլաստինը պահպանող մեկ այլ ֆերմենտ /էլաստազայի արգելակիչ/, ապա նրանց կիրառումը բարելավում է մաշկի կառուցվածքը և միաժամանակ բարձրացնում նրակառուցվածքի մեջ առկա էլաստինի մակարդակը։ Հաշվի առնելով տզրուկների այս հատկությունը՝ նրանք լայն կիրառում ունեն կոսմետոլոգիայում, պլաստիկ վիրահատությունների ժամանակ: Առանձնահատուկ նշանակություն ունի հիրուդոպլաստիկան, երբ պացիենտի մարմնի տվյալ հատվածը մշակվում է անմիջապես տզրուկներից մեխանիկորեն ստացած սեկրետով:
Տզրուկները նաև ունեն ուժեղ բիոէներգետիկ դաշտ և ազդում են կենսաբանորեն ակտիվ կետերի վրա։ Բժիշկը միայն որոշում է մարդու մարմնի 2-3սմ երկարությամբ այն հատվածը, որտեղ անհրաժեշտ է տեղադրել տզրուկին, այնուհետև տզրուկն ինքն է գտնում իր ազդեցության ամենաբարենպաստ վայրը` կպչելով համապատասխան կենսաբանական ակտիվ կետին: Տզրուկների այս հատկությունն ունի նաև դիագնոզտիկ նշանակություն․ օրինակ բորբոքային պրոցեսների դեպքում տզրուկները նախընտրում են կպչել գերարյուն- բորբոքային հատվածներում, իսկ օրգանների խորանիստ դասավորության դեպքում՝ տվյալ օրգանի պրոյեկցիայով:
Հիրուդոթերապիան լայն կիրառում ունի ակնաբուժության մեջ: Երբ տզրուկներին դնում են կոպերի շրջանում, ապա նկատելիորեն լավանում է տեսողությունը և կանգնեցվում է կատարակտի (ոսպնյակի մթագնում) զարգացումը։ Հաճախակի նմանատիպ խնդիրների պատճառ կարող է դառնալ աչքերի անբավարար արյունամատակարարումը, իսկ մեր "փոքրիկ բժիշկներն" ուժեղացնում են արյան շրջանառությունը։ Կպչելով կոպերի մաշկի մեջ` նրանք ընդունակ են լավացնելնաև ուղեղի անոթների արյունամատակարարումը և ապահովել վերջիններիս լիարժեք սնուցումը։ Տզրուկների կիրառումից հետո մաշկի վրա հաճախ հետքեր են մնում։ Դրանք, որպես կանոն, հայտնվում են բարձր թափանցելիությամբ անոթներ ունեցող մարդկանց մոտ։ Սակայն տզրուկները օգնում են ամրացնել այդ անոթները, և 2-3 միջամտությունից հետո հետքերն ի սպառ անհետանում են։ Տզրուկները լայնորեն կիրառվում են նաև գլաուկոմայի բուժման մեջ: Նրանք ակնհայտորեն իջեցնում են ներակնային ճնշումը, նվազեցնում ակնագնդերում առկա ցավը:
Գոյություն ունեն նաևտվյալներ ցելյուլիտի (ճարպային բջիջների խտացումներ) բուժման պարագայում տզրուկների օգտագործման մասին։ Տզրուկների ֆերմենտները քայքայում են ճարպը, որը մասամբ դուրս է հոսում վերքից հենց մակերևույթի վրա, իսկ մասամբ` մեզի միջոցով։
Իհարկ է բժշկական տզրուկը շատ լայն կիրառություն ունի տարբեր հիվանդությունների բուժման մեջ, սակայն չպետք է այն համարել բուժման ունիվերսալ միջոց բոլոր հիվանդությունների համար: Պետք է նկատի ունենալ, որ հիրուդոթերապիան կարող է կիրառվել ինչպես մոնոթերապիայի, այնպես էլ համակցված թերապիայի ձևով՝ զուգակցվելով ինչպես բուժման դասական մեթոդների, այնպես էլ ալտերնատիվ բժշկության տարբեր մեթոդների հետ /օր․ մանուալ թերապիայի հետ/:
Պատմական տեղեկություն
Տզրուկները վաղուց ի վեր օգտագործվել են բուժիչ նպատակներով։ Նրանց կիրառման պատկերները պահպանվել են անգամ եգիպտական փարավոնների դամբարանների որմնանկարների վրա։ Մ.թ. I դարում Պլինիոսը հիշատակում է` "ոսկորների, հոդերի և մկանների ցավերի, ինչպես նաև դողէրոցքի ժամանակ" տզրուկների օգտակար ազդեցության մասին։ Տզրուկներով բուժումը լայնորեն կիրառել է հին հռոմեական բժիշկ Հալենը (129-199թ.թ.)։ Հայտնի պարսկական բժիշկ Ավիցենան իր "բժշկական գիտության օրեքներում" մեծ ուշադրություն է հատկացրել է տզրուկների կիրառմանը։
Թերապևտիկ նպատակներով օգտագործվող տզրուկների նշանակությունը գնահատել է հայտնի շվեդական բնագետ Կարլ Լինեյը, որը նրանց լատինական անվանում է վերագրել` Hirudo Medicinalis (բժշկական տզրուկ)։
XIX դարի հայտնի բժիշկ Ն. Ի. Պիրոգովը ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ավելի քան 100 տզրուկ է դրել խորը պատռվածք ունեցող վերքերի և կոտրվածքների վրա, ինչով և հարյուրավոր վիրավորների է փրկել վարակումից և ցավային շոկից, քանի որ տզրուկները վարակազերծում են, ինչպես նաև արտաթորում են ցավազրկող նյութեր։
Տզրուկների խնամքը
Տզրուկներին կարելի է պահել հասարակ երեք լիտր տարողությամբ անոթի մեջ։ Ջուրն անոթում պետք է լինի պարզ, թափանցիկ։ Պետք չէ ջուրը լցնել անմիջապես ծորակից, քանի որ քլորամշակում անցած և "կոշտ" ջուրը վնասակար է տզրուկների համար։ Տզրուկների համար նախատեսված անոթը չարժե լվանալ հոտավետ օճառով կամ ցանկացած այլ սինթետիկ փոշիներով և միջոցներով։ Լավ կլինի այն պարզապես պարզաջրել ջրի շիթի տակ և չորացնել։ Անոթի վրա անհրաժեշտ է հագցնել պոլիէթիլենե կափարիչ` օդափոխության համար նախատեսված բազմաթիվ փոքրիկ անցքերով։ Խորհուրդ չի տրվում անոթի կափարիչը փակել թանզիվի մեկ շերտով.ասում են` քաղցած տզրուկներն ի վիճակի են "խժռել" այն։ Դժվար թե դուք երջանիկ լինեք, երբ առավոտյան, դեղատուն մտնելով, բացահայտեք, որ ձեր "օգնականները" փախուստի են դիմել։ Ամբողջ դեղատան տարածքով փախած տզրուկներին փնտրելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս թանզիվը ծալել մի քանի շերտերով և անոթի բերանը կապել ամուր ռետինե թելով։ Ջուրն անոթում պետք է լինի մաքուր։ Հենց որ ջուրը պղտորվում է, անհրաժեշտ է այն փոխել։ Խորհուրդ է տրվում անոթը փաթաթել մուգ կամ սև թղթով, քանի որ տզրուկները չեն սիրում արևի պայծառ լույսը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեր "խնամակյալներից" մեկն իր մահկանացուն է կնքել և անշարժ "պառկած է" անոթի հատակին, ապա նրան պետք է անմիջապես հեռացնել անոթից։
Եթե տզրուկներով անոթը պահվում է սենյակային ջերմաստիճանում, խորհուրդ է տրվում ջուրը փոխել շաբաթական երկու անգամ։ Տզրուկներով անոթը կարելի է համարձակորեն դնել սառնարանի մեջ, եթե ջերմաստիճանը նրանում 0˚C-ից բարձր է։ Այս դեպքում անոթի ջուրը կարելի է փոխել շաբաթը մեկ անգամ։ Այս պարագայում "սառը" տզրուկներին օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նրանց տաքացնել.ընտրված տզրուկներով անոթը անհրաժեշտ է մի քանի ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում սառը ջրից հանված տզրուկին անմիջապես տեղափոխել տաք ջրի մեջ և հակառակը։ Նրանք կենդանի էակներ են, և ցանկացած տեսակի սթրեսները նրանց համար վնասակար են։
ՀԻՐՈՒԴՈ ՄԵԴ բժշկական կենտրոն | |
Տնօրեն | Վարուժան Տեր-Գուլանյան |
Հասցե | Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան փող. 42/2 |
Հեռախոս |
+374 10 37 06 06 |
Բջջ. հեռախոս | +374 91 37 06 06 |
Վեբ Կայք |
www.hirudomed.am |
Էլ. հասցե | [email protected] |
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն